Կալիումական Պարարտանյութեր
Ռեոլիտ- Դացիտային տուֆի հիմքի վրա


 Կալիումը համարվում է բույսերի սնուցման հիմնական տարրերից մեկը:
 Կալիումի բացակայությունը բացասաբար է ազդում գյուղատնտեսական մթերքների բերքատվության և որակի վրա, իջեցնում է բույսերի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ և երաշտադիմացկունությունը:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությանը կալիումական պարարտանյութերով ապահովումը խիստ սահմանափակ է, ի դեպ,  ներկրվում է միայն քլոր պարունակող կալիումական պարարտանյութեր: Կալիումը բերքի հետ հողից ավելի  շատ է դուրս գալիս, քան ներարկվում է հողի մեջ, որը բերում է հողի զգալի աղքատացման: Բացի դրանից հայտնի է, որ հողի մեջ քլորի կուտակումը վնասակար է բերքատվության համար: Տաշիրի(Կալինինոյի)մոտակայքի հանքավայրի ռեոլիտ-դացիտաին տուֆը, կալցիումի օքսիդի հետ անցնելով հատուկ հիդրոջերմամշակման պրոցես,առաջացնում է հիդրոսիլիկատ, որը լավ փոխազդում է Պետերմանի լուծույթի հետ, վերջինս դասական ապացույցն է այն բանի, որ հաջողությամբ կարող է յուրացվել բույսերի կողմից:
ՌԴՏ-ի հիմքի վրա ստացված պարարտանյութերի ագրոքիմիական գնահատականը, համաձայն ՀՀ –ում և ՌԴ-ում անցկացված բազմաթիվ դաշտային փորձարկումների` ամենատարբեր հողերում(կարբոնատային, թույլ կարբոնատային, թթվային, սևահողային) տարբեր կուլտուրաների(ցորեն, գարի, վարսակ, սիսեռ, կարտոֆիլ, կաղամբ, եգիպտացորեն, արևածաղիկ, լոլիկ, մրգատու ծառեր և այլն)վրա հաստատում է նրա օգտագործման արդյունավետությունը:
ՌԴՏ-ի հիմքի վրա ստացված կալիումական պարարտանյութերի դաշտային փորձարկումները ՀՀ-ում առավել արդյունավետություն են ցուցաբերել Ապարան- Հրազդանի,Լոռի-Փամբակի, Շիրակի գոտիներում, Աշտարակի, Արթիկի, Ստեփանավանի շրջաններում,Սևանի ավազանում, Լոռվա մարզում:
Ագրոքիմիական փորձարկումներ
1.    Հայկական գյուղակադեմիա(պատ. կատարող` Ս.Կ. Երիցյան1986-1987թթ.) Դաշտային  փորձարկումները կատարվել են գարնանայի գարու և խնձորենու վրա Աշտարակի շրջանի Կարբի գյուղի սովխոզում, սիլոսացու եգիպտացորենի դաշտում`  Հայգյուղակադեմիայի Ոսկեհատի փորձարարական տնտեսության պայմաններում և Էջմիածնի շրջանում, Սևանի ավազանի Դդմաշենի սովխոզի աշնանացան ցորենի դաշտում
2.    ՀՀ պետագրոարդի հողագիտության և ագրոքիմիայի  գիտահետազոտական ինստիտուտ (պատ. կատարող` Ա.  Ս. Խաչատրյան, 1989-1991թթ.)     Դաշտային փորձարկումները կատարվել են  կրտոֆիլի և եգիպտացորենի վրա`Ստեփանավանի (գ. Վարդաբլուր) շրջանի լեռնային, հիմնային սևահողերում, կարտոֆիլի և կաղամբի դաշտերում` Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղի մարգագետնային և ջրովի հողերում:
3.    ՌԴ Պերմի մարզի Սոլիկամսկի գյուղատնտեսական փորձարարական կայան(պատ. կարարող` Գ. Ն. Բելյաև, 1989-1991թթ.)                              Դաշտային փորձարկումները կատարվել են մագնեզիումով աղքատ նախաուրալյան թթվային, ճմային-ավազային և զուտ ավազային հողերում, որոնք տիպական են Ռուսաստանի Եվրոպական մասի Հյուսիս-Արևելյան տարածաշրջանի(ոչ  սևահողային)համար:
ՌԴՏ-ի հիմքի վրա ստացված կալիումական պարարտանյութերի հատկությունների ուսումնասիրման արդյունքում հաստատված է, որ պարարտանյութն իր ծակոտկեն կազմության շնորհիվ ունի խոնավապարունակություն և ընդունակ է կլանելու բացասական և դրական լիցքերով իոններ, որոնց շնորհիվ կարգավորվում է բույսերի ջրային ռեժիմը և նվազում է սնուցողտարրերի կորուստը հողից:


Փորձարկումների ընհանուր արդյունքները
1.    Բերքատվության ավելացում(կարտոֆիլ, կաղամբ,եգիպտացորեն, ցորեն, գարի խնձորենի և այլն) միջինը` 20-40%-ով
2.    Ստացվաշ գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավում(օսլայի, չոր նյութերի, վիտամինի պարունակության ավելացում և նիտրատների քանակի նվազում կարտոֆիլի պալարներում 4-5 անգամ):
3.    Պարարտանյութի ազդեցության երկարաձգում, որը, աստիճանաբար քայքայվելով հողային լուծույթներում, իր սնուցող բաղադրիչները տալիս է հողին` մի քանի տարվա ընթացքում(2-3 տարի):
4.    Հողի խոնավապարուակության բարձրացում 500-580%-ով:
5.    Հողի թթվայնության չեզոքացում:
6.    Հատիկավոր կուլտուրաների ցողունային փտման կանխարգելում:
7.    Դրական և բացասական իոնների կլանման ունակություն հողից` կանխարգելելով սնուցող իոնների լվացումը հողից, առաջին հերթին ամոնիակային և նիտրատային ազոտը:
8.    Արտադրանքի էկոլոգիական պայմանների և կոնկրետ արտադրանքի որակի ընդհանուր բարելավում բարձր կոնցենտրացիայով և հեշտ լուծվող հանքային պարարտանյութերի հետ, ինչպես կալիումի քլորիդը և այլն:
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի բազայի վրա պարարտանյութերի արտադրությունը նպատակահարմար է, քանի, որ հանքավայրը գտնվում է (Տաշիրի մարզի գ.  Պետրովկա)60կմ հեռավորության վրա,ինչը հեշտացնում է հումքի տեղափոխումը և նվազեցնում է տրանսպորտային ծախսերը, որը կբերի պարարտանյութի գնի իջեցման:
Անհրաժեշտ սարքավորումների և բարձրակարգ մասնագետների առկայությունը թույլ է տվել ստեղծելու անթափոն արտադրություն` միջազգային էկոլոգիական նորմերին համապատասխան:  Ոչ մեծ կապիտալ ներդրումները կարճ ժամանակում  կարող են հասցնել մինչև 50 հազար  տոննայի:
 Առանձնապես անհրաժեշտ է նշել, որ արտադրությունը  կազմակերպված է միայն տեղական հումքի վրա,չկա կախվածություն արտասահմանյան ներկրումներից, ինչը զգալիորեն կնպասի ՀՀ-ի պարենային անվտանգության ծրագրերի իրագործմանը:
ՌԴՏ-ի հիմքով կալիումական պարարտանյութը խորհուրդ է տրվում օգտագործել հողի մշակման  գարնանային նախապատրաստական աշխատանքների, կուլտիվացիայի ժամանակ և աշնանացան կուլտուրաների համար` աշնանը ցանելուց առաջ: Խորհուրդ է տրվում  մեկ հեկտար  հողի համար օգտագործել 500կգ պարարտանյութ:
 Միաժամանակ աշխատանքներ են տարվում համալիր պարարտանյութեր ստեղծելու ուղղությամբ, որոնք կպարունակեն  կալցիում, երկաթ, կալիում և այլ  տարրերի միկրոքանակներ` հարստացված ֆոսֆորով,մագնեզիումով և օրգանական բաղադրիչներով, որը թույլ կտա պարարտանյութը օգտագորշել ըստ հողատեսակների:
Առաջիկայում անհրաժեշտ է ՌԴՏ-ի վրա ստեղծված պարարտանյութը փորձարկել թթվային և աղակալված հողերում.սպասվող արդյունավետությունը էական կլինի:

 
 
Գլխավոր       Քարտեզ      Կապ