Մելամին
  
Հիմնական հումք  - ամոնիակ, կարբամիդ
Հումքի մատակարար – քիմիական գործարան < սեփական արտադրանք>

Շուկան եւ կիրառման ոլորտը`
1988թ.-ին մինչեւ արտադրության դադարը հիմնական շուկան Ռուսաստանն էր: Ավելի քան 12 խոշոր եւ300 մանր սպառող: Մելամինը  ունի կիրառման մեծ դաշտ` 37%-  շերտավոր պլաստիկի համար, 26% - կապիչներ ծառի համար,12% - ծածկերի համար , 11% - խառնուրդներ պատրաստելու համար եւ 14%- այլ նպատակների համար:
       Պլաստմասայի  ադյունաբերությունում մելամինը օգտագործվում է մելամինաֆորմալդեգիդային  խեժ ստանալու համար, որն էլ արտադրություններում ունի կիրառման լայն շրջանակ`
•    դեկորատիվ լամինատներում, լամինանտե փայտե սալիկներում և դեկորատիվ շերտավոր թղթե նյութերում, թղթե հիմքով բարձրորակ  հարդարման նյութերում, հասարակության լայն սպառման արտադրանքներում և սանիտարատեխնիկական արտադրանքներում,
•    լաքա եւ ներկանյութերում, արծնապակու լաքերում, բարձր ջերմակայունություն ունեցող ճաքակայուն ծածկույթներում,
•    փայտանյութեր կպցնելու համար նախատեսված սոսինձներում -թափանցիկ, ամուր, ֆորմալդեհիդի ցածր արձակումով,
•    թղթե և տեքստիլ խեժի համար` թղթի ջրակայունությունը բարձրացնելու համար, ինչպես նաև կտորեղենին ամրություն տալու համար, լայնացման չենթարկվելու եւ գունային գամմայի պահպանման համար:

Շնորհիվ մեխանիկական ամրության և մեկուսիչ բարձր  հատկությունների մելամինաֆորմալդեհիդային խեժը  օգտագործվում է  էլեկտրատեխնիկական արդյունաբերությունում :

Արդադրանքի որակը: Բարձրորակ արտադրանք:  Համաձայն ԳՈՍՏ 7579-76. արդադրվում է բարձր և  առաջին կարգի

 
 
Գլխավոր       Քարտեզ      Կապ