Լեյկոսափֆիրներ

 

Լեյկոսափֆիրը ալյումինի օքսիդի  միակ բյուրեղն է(կորունդի թափանցիկ, անգույն տեսակ):Այն ունի հալման բարձր ջերմաստիճան (2030 °C), վնասվածքների և ագրեսիվ միջավայրի  նկատմամբ կայունություն, բարձր կարծրություն, շփման ցածր գործակից, ալիքների երկարության լայն շարքերում օպտիկական թափանցիկություն, բարձր ձայնային  որակ: Այս եղանակով բյուրեղի աճը տեղի է ունենում, երբ փոշին ներթափանցում է  թթվածնաջրածնային այրիչի այրման գոտի: Ստացված բյուրեղները կոնաձև են` 20/25մմ տրամագծով և մինչև 400մմ բարձրությամբ:

Լեյկոսափֆիրները աճեցվում են համաձայն  Վեռնելի մեթոդի:

Ի շնորհիվ իր հատկությունների լեյկոսափֆիրը ունի օգտագործման լայն շրջանակ`

Ժամագործություն

Լեյկոսափֆիրը տարբեր տիպի չքերծվող ժամային ապակիների արտադրության հիմնական նյութն է: Այն լայն կիրառում է ստացել ի շնորհիվ մի շարք հատկանիշների

  • Մակերեսային ամրություն(Լեյկոսափֆիրների վրա միայն ադամանդն է քերծվածք թողնում)
  • Գրեթե կատարյալ թափանցիկություն
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթներից գույնի անփոփոխություն (Ճառագայթները օգտագործվում են ժամային ապակիների սոսնձման ժամանակ)

Օպտիկա

Օպտիկայում, որտեղ բարձր պահանջներ են ներկայացվում տարրի այնպիսի հատկություններին, ինչպիսիք են մեխանիկական ազդեցությունները, մինչև  1900С ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների նկատմամբ կայունությունը, լեյկոսափֆիրը հիմնական նյութն է: Նմանատիպ օգտագործման համար լեյկոսափֆիրե ոսպնյակներ, պրիզմաներ, օպտիկական մանրաթելեր և լազերային մասնիկներ են արտադրվում:

Օպտիկայում լեյկոսափֆիրների անփոխարինելիությունը պայմանավորված է վերջինիս այնպիսի առավելություններով, ինչպիսիք են`

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթների, մեխանիկական վնասվածքների և բարձր ջերմաստիճանի նկատմամբ կայունություն
  • Ալիքների երկարության լայն դիապազոնում  բարձր թափանցիկություն

 

Մեքենաների և սարքավորումների արտադրություն

Լեյկոսափֆիրներից արտադրվում են`

  • Գործիքային դիտորդական պատուհաններ և լուսանցույցներ, որոնք դիմանում են չափազանց բարձր ջերմաստիճանին, ճնշման տատանմանը կամ վակումին, դիմացկուն են ագրեսիվ միջավայրին, մեխանիկական վնասվածքներին և ճառագայթմանը
  • Սկաներների մաշվածքակայուն պատուհաններ
  • Մաշվածքակայուն դետալներ(առանցքակալներ, ուղղիչներ)
  • պլազմագեներատորների  խողովակներ

Մեքենաշինությունում և վակումային տեխնիկայում լեյկոսափֆիրների հանրամատչելիությունը պայամանավորված է այնպիսի հատկություններով, ինչպիսիք են`

  • շատ բարձր ամրություն
  • մեխանիկական վնասվածքների և բարձր ջերմաստիճանի նկատմամբ կայունություն
  • շփման և մաշվածության փոքր գործակից

Միկրոէլեկտրոնիկա

Լեյլոսափֆիրը տիեզերքում և ատոմային էլեկտրոկայաններում օգտագործվող միկրոսխեմաների հիմնակմախքի արտադրության միակ հումքն է: Այն նաև հիշողությամբ հուսալի, խառնածին  բարձր ճշգրտությամբ միկրոսխեմաների պատրաստման հումքն է:

Միկրոէլեկտրոնիկայում լեյկոսափֆիրների անփոխարինելիությունը պայմնավորված է վերջինիս այնպիսի առավելություններով, ինչպիսիք են`

  • բարձր դիէլեկտրիկությունը
  • բյուրեղյա ցանցի  առանձնահատկությունը, որը թույլ է տալիս իր վրա կայծքարի  էպիտակսալ շերտ աճեցնել

 Բժշկություն

Լեյկոսափֆիրներից արտադրվում են`

  • Վիրաբուժության համար նախատեսված թափանցիկ և շատ բարակ շեղբեր
  • Ախտորոշիչ սարքերի քիմիական պասիվ օպտիկական բացադրիչներ, որոնք կարող են դիմակայել բարձր ջերմաստիճանի ստերիլիզացմանը

Բժշկության մեջ լեյկոսափֆիրների հատուկ դերը սահմանում են`

  • Շատ բարակ առարկաները ամուր դարձնելու հնարավորությունը(հերձադանակի սուր ծայր)
  • Քիմիական և կենսաբանական պասիվությունը
  • Թափանցիկությունը
  • Բարձր ջերմաստիճանում կամ ուլտրամանուշակագուն ճառագայթներով ստերիլիզացման հնարավորությունը

Օպտոէլեկտրոնիկա

Լեյկոսափֆիրը  ուժեղ պայծառությամբ լուսարձակ դիոդների ներդիրների պատրաստման հիմնական հումքն է:Այն նաև օպտիկայում օգտագործվող կանաչ, սպիտակ և կապույտ լույս արձակող  ամուր լազերների պատրաստման հումքն է հանդիսանում; Լուսադիոդները հսկայական քանակությամբ օգտագործվում են  գործիքաշինությունում(ինդիկատորներ), լրատվամիջոցներում, գովազդի բնագավառում(հասկայական գունավոր էկրաններ), ճանապարհորդային ծառայություններում(լուսանշաններ),ինչպես նաև Էլեկտրոէներգիայի խնայմամբ լուսատուներում(լուսավորման լամպեր, ավտոմոքենաների լույսեր) և այլն:

Օպտոէլեկտրոնիկայում լեյկոսափֆիրների անփոխարինելիությունը պայամանավորված է վերջիններիս  այպիսի առավելություններով, ինչպիսիք են`

  • Բարձր թափանցիկությունը
  • Բյուրեղյա վանդակի առանձնահատկությունը, որը թույլ է տալիս լեյկոսափֆիրների վրա աճեցնել  գալիումի նիտրատի էպիտակսիլ  շերտ, որը գունավոր  լուսադիոդների ստեղծման հիմքն է
 
 
Գլխավոր       Քարտեզ      Կապ