|
Տեղեկություն Վանաձորի քիմկոմբինատի վերաբերյալ:
Ձեռնարկության անվանումը` «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ
Մեր նպատակները:
Արդյունահանվող արտադրանքի հաստատուն որակ, փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցություն հումքի մատակարարների,արտադրանքի սպառողների եւ հաճախորդների հետ:
Մեր Խնդիրները
1. հաստատուն բարձրորակ եւ մրցունակ ապրանքի արտադրանքի ապահովում:
2. բարձր տեխնոլոգիական եւ արդիականացված գործընթացների ներդրման ապահովում:
3. երկարաժամկետ փոխշահավետ պայմանագրերի ապահովում
4. արտադրանքի թողարկման ապահովում բնապահպանական միջոցառումների պահպանմամբ:
Այս խնդիրները լուծելու համար կոմբինատն ունի բազմամյա աշխատանքային փորձ, տիրապետում է եզակի տեխնոլոգիաների, ունի բարձրորակ մասնագետների հաստիք:
Քիմկոմբինատի հակիրճ նկարագիրը
Հիմնադրվել է 1929թ.
Առաջին արտադրանքը թողարկվել է 1932թ. – կիր
1933թ. – կալցիումի կարբիդ եւ կալցիումի ցիանամիդ
1940թ. – ցիանպլավի արտադրանք
1951թ. – ամոնիակի, ազոտական թթվի, ամոնիակի բորակի սինթեզի արտադրամասեր, էլեկտրոլիզի արտադրություն:
1959թ. – սինթետիկ կորունդի արտադրություն (ներկա դրությամբ կորունդի արտադրության ցուցանիշով կոմբինատն արտադրական հզորությամբ ամենաբարձրն է Եվրոպայում – մոտ 50 անվանում):
1963-64թթ.- դիցիանդիամիդի եւ դիցիանդիամիդից մելամինի ստացման արտադրամաս:
1966-67թթ.- ամոնիակի արտադրության ընդլայնում` կոնվերսիայի արտադրամասի շահագործմամբ, ամոնիակի արտադրության հզորությունը հասցնելով տարեկան մինչեւ 105,0 հազար տոննայի:
1968թ.-կարբամիդի արտադրամասը` տարեկան 180հազար տոննա:
1972թ.-կարբամիդից մելամին ստանալու արտադրամաս - 1` իտալական «Մոնտեկատինի Էդիսոն» ֆիրմայի նախագծով, 10 հազար տոննա տարեկան հզորությամբ եւ ցիանուրաթթվի արտադրություն` ճապոնական «Սիկոկու-Կասեյ» ֆիրմայի նախագծով:
1973թ.- մելամինի ցիանուրատի արտադրություն
1977թ. - մելեմի արտադրություն 600տոննա տարեկան հզորությամբ
1980թ. – հատուկ բյուրեղների արտադրություն
1985թ. – մելամինի երկրորդ արտադրամասը 10 հազար տոննա տարեկան հզորությամբ:
Շահագործումից որոշ հզորությունների դուրս բերմամբ հանդերձ, ձեռնարկությունը կարողացավ ոչ միայն պահպանել արտադրության հիմնական ուղղությունը, այն է. ամոնիակ - մելամինի արտադրության ցիկլը, սինթետիկ կորունդների, հատուկ տեսակների բյուրեղների արտադրությունը, այլեւ ձեռնամուխ եղավ երկարաժամկետ գուրծողությամբ էկոլոգիապես մաքուր բարձր խտությամբ հանքային պարարտանյութերի արտադրությանը, որը բացառում է շրջակա միջավայրի եւ մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդեցությունը, ինչպես նաեւ ապահովում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրությունը:
Ներկա դրությամբ քիմկոմբինատը ապրանքի արտադրության համար ունի հետեւյալ հզորությունները`
| |
Նախագծային հզորություն |
Պատրաստ շահագործման համար |
| Ամոնիակ |
105000տ./տաեկան |
50000տ./տարեկան |
| Մելամին |
20000տ./տարեկան |
10000տ./տարեկան |
| Կալցիումի Կարբիդ |
30000տ./տարեկան |
15000տ./տարեկան |
| Սինթետիկ կորունդներ |
80տ./տարեկան |
40տ./տարեկան |
| Հատուկ բյուրեղներ |
|
1տ./տարեկան |
| Մելեմ |
|
400տ./տարեկան |
II Վաճառքի աշխարհագրությունը եւ արտադրանքի որակը
Քիմկոմբինատի արտադրանքը ավանդապես տարբերվում էր իր բարձ որակով:
Որակը, տեսականին, ճկուն գնային քաղաքականությունը, պայմանագրային պարտավորությունների հստակ պահպանումը `դա է մեր դիրքորոշումը, որը մենք գնահատում ենք մեր մատակարարների մոտ եւ, ովքեր նույնպես գնահատում են
գործընկերական հարաբերությունները քիմկոմբինատի հետ:
Հստակ կազմակերպված վերահսկողության համակարգը օգտագործվող հումքի նկատմամբ, տեխնոլոգիական պրոցեսի անալիտիկ եւ լաբորատորային վերահսկողությունը,արտադրվող արտադրանքի որակի անընդմեջ վերահսկողությունը ապահովում է սպառողների կողմից պահանջվող որակը, քանակը եւ մատակարարման ժամկետները: Յուրաքանչյուր խմբաքանակի համար տրվում է որակի սերտիֆիկատ,որը համապատասխանում է միջազգային ստանդարտների բոլոր պահանջներին:
Ի ցանկություն եւ ի պահանջ պատվիրատուների քիմկոմբինատում մշտական աշխատանքներ են տարվում ` համապատասխանեցնելու արտադրանքի որակը պահանջվող պարամետրերին:
Մեր արտադրանքի սպառողներն են` Ռուսաստանը, Հարավ-Արեւելյան Ասիան (Սինգապուր, Հնդկաստան, Թայլանդ),ԱՊՀ երկրներ, մի շարք Աֆրիկյան երկրներ եւ այլն:
Արտադրության ծավալի ավելացումը ընդլայնում է արտադրանքի ցանցի եւ վաճառքի աշխարագրությունը: |
|